Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն. 2011 թվականը կմտնի ամենաշոգ տարիների տասնյակի մեջ

PanARMENIAN.Net - Ժնևում և Դուրբանում ներկայացվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ամենամյա հաշվետվությունը գլոբալ կլիմայի կարգավիճակի մասին: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն հայտնել է, որ 2011 թվականը կմտնի ամենաշոգ տարիների տասնյակի մեջ` սկսած պարբերական դիտարկումների պահից, թեև այդ վարկանիշում վերջին տեղը կզբաղեցնի: Այդ մասին հաղորդում է MIGnews.com-ը:

Նա նշել է նաև, որ 2011 թվականի ընթացքում շարունակել են և շարունակում են հալչել Արկտիկայի սառույցները: «2011 թվականը ռեկորդային չէր բայց, դատելով սառցե գլխարկի չափսերից` կարելի է խոսել դրա երկրորդ ամենանկատելի կրճատման մասին: Բացի այդ, թեև դա շատ դժվար է չափել, ավարտվող տարում Արկտիկայում սառույցների նվազագույն ծավալն է գրանցվել»,- ասել է Ժարրոն:

Միշել Ժարրոն նշել է, որ դիտարկումների արդյունքները համաձայնեցվում են կլիմայի փոփոխությունների մասին գիտնականների կանխատեսումների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---