Եվրամիության ԱԳ նախարարները հավանություն կտան ԵՄ կողմից Իրանի, Սիրիայի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը![]() 1 դեկտեմբերի 2011 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 27 երկրների ԱԳ-ի նախարարները, ինչպես սպասվում է, Բրյուսելում կայանալիք հերթական նիստում հավանություն կտան ԵՄ կողմից Իրանի, Սիրիայի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով աղբյուրին ԵՄ Խորհրդում: Իրանի հարցում նախարարները հավանություն կտան, այսպես կոչված, սահմանափակող միջոցներին 179 անհատների և հասատատությունների նկատմամբ, որոնք կապված են երկրի իշխանությունների հետ և դեմ գնալաով համաշխարհային հանրության պահանջներին՝ շարունակում են իրագործել միջուկային ծրագիրը: Սպասվում է նաև, որ նիստի մասնակիցները կընդունեն Սիրիայի դեմ ուղղված պատժամիջոցների հերթական, տասներորդ փաթեթը. այնտեղ ավելի քան 8 ամիս շարունակվում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների և կառավարական ուժերի միջև ընդհարումները: Պատժամիջոցների կիրառումը նախատեսվում է, մասնավորապես, մի շարք ֆինանսական, բանկային և էներգետիկ սեկտորների անհատների նկատմամբ, ինչպես նաև այն անձանց և հաստատությունների, որոնք կապված են հետապնդումների հետ: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա ԵՄ ԱԳ նախարարները, ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության հետապնդումների, կարող են ընդլայնել բելառուսական պաշտոնյաների ցուցակը, որոնց արգելվում է մուտքը ԵՄ և որոնց հնարավոր ֆիինանսական հաշիվները Եվրոպայում սառեցվում են: Ներկայումս ԵՄ պատժամիջոցները տարածվում են 254 բելառուս պաշտոնական անձանց վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |