Դավիթ Ֆերեր. Մենք բոլորս էլ շատ ենք հոգնել, բայց սա եզրափակիչն է. սա մեզ համար վերջին ճիգն է![]() 1 դեկտեմբերի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Դավիթ Ֆերերը Դևիսի գավաթի Իսպանիա- Արգենտինա եզրափակիչ խաղի նախօրեին նշեց, որ հոգնածությունը լարված սեզոնից հետո չպետք է անդրադառնա առաջիկա խաղի վրա: «Մենք բոլորս էլ ֆիզիկապես հյուծված ենք, շատ հոգնած, բայց սա եզրափակիչն է, մեր վերջին ճիգը: Մենք շատ ենք ուզում հաղթել: Այո՛, նման ցանկություն առաջանում է ցանկացած մրցաշարից առաջ, սակայն Դևիսի գավաթը հատուկ մրցություն է: Սա շատ կարևոր առաջնություն է»,- Ֆերերին մեջբերում է gotennis.ru-ն: Արգենտինայի և Իսպանիայի միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա Սևիլիայում դեկտեմբերի 2-4: Թիմերը հանդպել են նաև 2008 թվականին. այն ժամանակ հաղթանակ էին տարել իսպանացիները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |