Դավիթ Նալբանդյան. Ես վստահ եմ իմ ուժերին զուգախաղում![]() 1 դեկտեմբերի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պատմել է, թե ինչու չի հայտագրվել Դևիս գավաթի Իսպանիա – Արգենտինա եզրափակիչ հանդիպման մենախաղերին: «Ես ծերանում եմ: Ես չեմ խաղա մենախաղերում, բայց ես վստահ եմ իմ ուժերին զույգային կոմբինացիայում»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է gotennis.ru-ն: Դեկտեմբերի 1-ին Սեվիլիայում կայացած վիճակահանության արդյունքների համաձայն, Նալբանդյանը զուգախաղին հայտագրված է Էդուարդո Շվանկի հետ, նրանք կմրցեն Ֆելիսիանո Լոպես – Ֆերնանդո Վերդասկո զույգի հետ: Սակայն Արգենտինայի հավաքականի ավագ Տիտո Վասկեսը կարող է եզրափակիչ խաղարկային օրը փոխարինում կատարել և կորտ հանել Նալբանդյանին: Դեկտեմբերի 2-ին` երևանյան ժամանակով 17:00-ին, կորտ դուրս կգան Ռաֆայել Նադալ – Խուան Մոնակո և Դավիթ Ֆերեր – Խուան Մարտին Դել Պոտրո զույգերը, իսկ դեկտեմբերի 4-ին` մրցաշարի վերջին օրը, կխաղան Ռաֆայել Նադալ – Խուան Մարտին Դել Պոտրո և Դավիթ Ֆերեր – Խուան Մոնակո զույգերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |