Թուրքիան դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան լրջորեն դիտարկում է Սիրիայի հետ սահմանում բուֆերային գոտու ստեղծման հնարավորությունը: «Բուֆերային գոտու հարցում Թուրքիան կգործի Արաբական պետությունների լիգայի հետ համատեղ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը՝ պատասխանելով արաբ լրագրողների հարցին, որոնք ներկա են Ստամբուլում ընթացող թուրք-արաբական մեդիահամաժողովին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մինչ օրս դա չի քննարկվել, սակայն հնարավոր իրադարձությունների լույսի ներքո անհրաժեշտության դեպքում այդ հարցում Թուրքիան կգործի ԱՊԼ-ի հետ»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---