Ծանրաքարշերը օգնության են հասել Վերին Լարսում կուտակված բեռնատարներին![]() 3 դեկտեմբերի 2011 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլայիշվիլիի հանձնարարականով այսօրվանից Վերին Լարսի անցակետում գտնվող հայ բեռնափոխադրողների բեռնատար մեքենաները հայկական կողմի տրամադրած հատուկ ծանրաքարշ մեքենաների օգնությամբ սկսել են տեղաշարժվել: Այս մասին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրել է Ռամազ Նիկոլայիշվիլին: Վերին Լարսի անցակետում առատ ձյան եւ բքի պատճառով մնացած մեքենաներն ամբողջությամբ կտեղափոխվեն առաջիկայում` նշված ճանապարհի խնդիրների լուծման համար հայ-վրացական համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո, որի նպատակով այս պահին Վրաստանում ընթանում են քննարկումներ` հայ եւ վրացի մասնագետների միջեւ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո, որը պարբերաբար հաղորդվում է նախարարության կողմից, եւ այդ ինֆորմացիան տեղադրվում նախարարության պաշտոնական կայքէջում, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |