Վիկ Դարչինյանը պարտվեց ու չկարողացավ ևս մեկ գոտի նվաճել

Վիկ Դարչինյանը պարտվեց ու չկարողացավ ևս մեկ գոտի նվաճել

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում՝ «Honda» կենտրոնում, կայացավ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA գոտի ունեցող Անսելմո Մորենոյի (Պանամա) մենամարտը: Առաջին ռաունդի առաջին իսկ րոպեներից հայ բռնցքամարտիկը նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և մրցակցին ստիպեց մտածել պաշտպանության մասին: Մորենոն, ինչպես իր նախորդ մենամարտերում, փորձում էր հեռավորություն պահպանել, բայց և այնպես ճշգրիտ հարվածներ էր ստանում Դարչինյանից:

Առաջին վեց ռաունդներում Դարչինյանն առավելություն ուներ, բայց սկսած վեցերորդից պանամացի բռնցքամարտիկը դուրս եկավ պաշտպանությունից և սկսեց ավելի ակտիվ գործել՝ վաստակելով միավորներ: Նախավերջին՝ 11-րդ ռաունդում թվաց, թե հայ բռնցքամարտիկը ճշգրիտ հարվածով նոկդաունի ենթարկեց Մորենոյին, սակայն մրցավարը համարեց, որ պանամացի բռնցքամարտիկը սայթաքել է: Բոլոր մրցավարները, որոնք ներկայացնում էին ԱՄՆ-ն, հաղթանակը տվեցին Մորենոյին: Նա մենամարտում հաղթեց 116:111, 117:110 և 120:107 հաշվով: Այսպիսով, Մորենոն պաշտպանեց իր գոտին, որը խաղարկվում էր: Իսկ Դարչինյանը կրեց չորրորդ պարտությունն իր պրոֆեսիոնալ կարիերայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---