ԵԱՀԿ-ն ներկայացրել է «Լրագրողների անվտանգության ուղեցույցը», որը կոչված է կասեցնելու «վհուկների որսը» 5 դեկտեմբերի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների 18-րդ նիստի շրջանակներում տեղի է ունեցել «Լրագրողների անվտանգության ուղեցույցի» շնորհանդեսը, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Ինչպես հայտարարել է շնորհանդեսին նվիրված մամլո ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, ԵԱՀԿ տարածաշրջանում գրանցվել է լրագրողների հանդեպ բռնության, այդ թվում նաև սպանությունների ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Ըստ նրա, միայն վերջին 6 տարում սպանվել է 30 լրագրող: «Մենք ի զորու ենք բեկում մտցնել այդ իրավիճակում»,-ասել է նա՝ հավելելով, որ «մեր նպատակն է ապահովել լրագրոների անվտանգությունը, նրանց հասանելիությունը տեղեկատվությանը, սատարել րագրողական հետաքննություններին և օրենսդրության ապաքրեականացմանը»: Իր հերթին ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարեց, որ պատահում է, որ լրագրողները շատ բարձր գին են վճարում ճշմարտությունը հրապարակելու համար, իսկ որոշ երկրներում ընդհանրապես «վհուկների որս է» գնում, երբ փորձում են լռեցնել լրագրողներին ու զրկել նրանց տեղեկատվության իրավունքից: Ըստ նրա, տվյալ ուղեցույցը, որի վրա ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակն աշխատել է մի ամբողջ տարի, կոչված է բարելավելու իրավիճակն ու գործնական քայլերի որոնումը՝ ապահովելու համար լրագրողների անվտանգությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |