Թուրքիայի ԱԳ նախարարը զրուցել է Գերմանիայում հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ![]() 5 դեկտեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Նեոազգայնականների կողմից թուրքերի սպանության գործին մանրամասն ծանոթանալու համար Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Գերմանիայում հանդիպել է հայ և ասորի համայնքների ներկայացուցիչների հետ: Դավութօղլուն հանդիպում է ունեցել Քյոլնի եկեղեցու ասորական համայնքի ներկայացուցիչների հետ, գրում է Aksam թերթը: Ընդ որում, հայտնի չէ, թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը հայ համայնքի հետ: Ավելի վաղ` Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում, Դավութօղլուն հայտնել էր, որ Գերմանիայում բնակվող թուրքերը մտահոգված են երկրում նեոազգայնական հանցագործություններով` նշելով, որ դրանք չպետք է դիտարկվեն միայն որպես դատական դեպք: «Ինչպիսին էլ որ լինեն արդյունքները, անհրաժեշտ է երևան հանել նաև այսբերգի այն հատվածը, որը ջրի տակ է»,- նշել է նախարարն այս կապակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |