ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ բողոքի խաղաղ արտահայտման իրավունքին, այդ թվում նաև ՌԴ-ում 8 դեկտեմբերի 2011 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ մտադիր է աջակցել ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, այդ թվում նաև Ռուսաստանում, հայտարարել է ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շաբաթվա սկզբին Մոսկվայի Հաղթանակի հրապարակում ընդդիմադիրների չարտոնված ցույցի ընթացքում, պաշտոնական տվյալներով, ձերբակալվել է 300 մարդ: «Դուք գիտեք, որ ՌԴ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել, այդ թվում նաև հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը դեռևս մնում է ազատազրկման մեջ: Ինչպես տեղյակ եք, մենք մեր անհանգստությունն էինք հայտնել այն վերաբերմունքի համար, որը ցուցաբերվել էր այն մարդկանց հանդեպ, ովքեր ձերբակալվել էին իրենց բողոքի ձայնը խաղաղ ցույցերի ժամանակ արտահայտելու համար՛՛,- ասել է Թոները ի պատասխան այն հարցին, ինչպիսի հստակ ինֆորմացիա է ԱՄՆ դեսպանատնից պետդեպարտամենտ անցնում: «Կարծում եմ, ինչպես գիտեք, և ինչպես ասել ենք ավելի վաղ, իհարկե, ակջացելու ենք ամբողջ աշխարհի քաղաքացիների՝ խաղաղ բողոքի արտահայտման իրավունքին, ընդգծում եմ, միմիայն խաղաղ ու ամբողջ աշխարհի: Այդ թվում նաև Ռուսաստանի»,- հավելել է Թոները: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |