«Ժառանգությունը» ստացել է ԵԺԿ անդամ-դիտորդի կարգավիճակ

«Ժառանգությունը» ստացել է ԵԺԿ անդամ-դիտորդի կարգավիճակ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացավ «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը: Ինչպես հայտնում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը, պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:

Այս կարևորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---