2016 թ պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն Լիլեհամերում 9 դեկտեմբերի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Լոզանում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում որոշվեց 2016թ. ձմեռային օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերն անցկացնել Նորվեգիայի Լիլեհամերում: Այնտեղ են կայացել 1994թ.ձմեռային օլիմպիական խաղերը: 15-18 տարեկան շուրջ հազար մասնակիցներ կմրցեն ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերում: ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն և Նորվեգիայի ԱՕԿ-ի նախագահ Բերե Ռոգնլյենը գոհ են Լիլեհամերի ընտրության համար և վստահ են,որ պատանեկան խաղերը կհարստացնեն մասնակիցների մրցափորձը և նրանք ավելի բարձր արդյունքներ ցույց կտան հետագայում` միջազգային պաշտոնական խոշոր մրցաշարերում, փոխանցում է ԱՕԿԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք,որ ձմեռային պատանեկան առաջին օլիմպիական խաղերը կանցկացվեն Ինսբրուկում` 2012թ. հունվարի 13-22-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |