Հայտնի բրիտանացի լուսանկարիչը ֆոտոշարք է նվիրել Արցախի կանանց

Հայտնի բրիտանացի լուսանկարիչը ֆոտոշարք է նվիրել Արցախի կանանց

PanARMENIAN.Net - Ամերիկայն The New York Times-ը հոդված է հրապարակել Արցախում ծնելիության մասին: Հոդվածի համար խթան է հանդիսացել հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր-Լինդի ֆոտոշարքը:

Դեկտեմբերի 11-ին Լինդը լայն հանրությանն է ներկայացրել «Ազգային արգանդ» նախագիծը՝ նվիրված Արցախում ծնելիության խթանման ծրագրին:

«Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծննդյան համար, այնուհետև գումարն աճում է, իսկ հինգից ավելի երեխաներ ունեցող ընտանիքները տուն են ստանում կառավարությունից: Այս նախագիծը կոչված է ավելացնելու բնակչության թվաքանակը, որը խիստ կրճատվեց Արցախյան պատերազմի օրերին»,-գրում է թերթը:

Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց առօրյա կյանքը, նրանց երեխաներին ու ընտանիքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---