ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Փեթ Քոքսը հայտարարել է, որ «տպավորված է եվրոպական չափանիշներին հետեւելու Հայաստանի նախագահի պատրաստակամությամբ»: Նրա խոսքերով, այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ընդլայնվող Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների ավելի սերտ կապերի ապահովման հեռանկարները: Քննարկվել են նաեւ Հայաստանի հարաբերությունները հարեւանների, մասնավորապես, Վրաստանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---