ԱՄՆ Սենատը դեռ չի հրաժարվել Բրայզայի թեկնածությունից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը դեռ չի հրաժարվել Բրայզայի թեկնածությունից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը դեռ չի հրաժարվել Բրայզայի թեկնածությունից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում և նախկինի պես դիտարկում է այն, ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

2010թ. դեկտեմբերին 1,5 տարվա բացակայությունից հետո Ադրբեջանում ԱՄՆ նախագահ Օբաման դեսպան նշանակեց Մեթյու Բրայզային:

Ըստ ԱՄՆ սահմանադրության, նախագահի առաջադրած թեկնածությունները պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Սակայն, երբ Կոնգրեսը գտնվում է արձակուրդում, նախագահը կարող է միանձնյա որոշումներ կայացնել կադրերի ընտրության գործում:

Նախագահի հրամանագիրը հնարավորություն է տալիս նրա ընտրայլներին անհապաղ ստանձնել պարտականությունների կատարումը՝ չսպասելով Սենատի հաստատմանը: Սակայն եթե սենատորները չեն հաստատում թեկնածությունը մինչ Կոնգրեսի հաջորդ նստաշրջանը (2011 նոյեմբեր-դեկտեմբեր), հրամանագիրը կորցնում է ուժը:

Այսպիսով, այս ամիս Բրայզայի լիազորությունների ժամկետը սպառվում է և նրա թեկնածությունը պետք է հաստատվի Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---