Հարվարդի պրոֆեսոր. Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, նախքան ուրիշներից նույնը պահանջելը

Հարվարդի պրոֆեսոր. Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, նախքան ուրիշներից նույնը պահանջելը

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից Հայոց ցեղասպանության համար, նախքան որևէ մեկից նույնը պահանջելը: Այդ մասին հայտարարել է Հարվարդի իրավունքի դպրոցի պրոֆեսոր, իրավաբան Ալան Դերշովիցը` ելույթ ունենալով Թել Ավիվում Globes-ի կողմից հովանավորվող համաժողովում, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

Դերշովիցն անդրադարձել է Իսրայելի արտաքին քաղաքականությանն ու նրա առջև ծառացած մարտահրավերներին: Այս համատեքստում պրոֆեսորը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` կապված 2010թ. մայիսին «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի համար Թուրքիայից ներողություն խնդրելու նրա պահանջի հետ:

«Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության համար: Ինչպե՞ս կարող է նա որևէ մեկից ներողություն պահանջել»,- ընդգծել է նա:

Ալան Դերշովիցը նշել է նաև, որ Իսրայելի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառվում, մինչդեռ կան երկրներ, որոնք առավել մեղավոր են Թել Ավիվին առաջադրված մեղադրանքներում:

Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Էրդողանն Իսրայելից պահանջեց ներողություն հայցել անցյալ տարվա մայիսին «Ազատության նավատորմ» միջազգային ծովային հումանիտար նավի վրա հարձակման համար, որի արդյունքում ութ Թուրքիայի քաղաքացի և մեկ թուրքական ծագումով ԱՄՆ քաղաքացի էր զոհվել: Հակառակ դեպքում Էրդողանը սպառնում է այցելել Գազայի սեկտոր:

Սակայն Թել Ավիվը մերժել է: Միջազգային հետաքննության արդյունքները չեն գոհացրել թուրքական կողմին, որից հետո նա գրեթե լիովին խզել է հարաբերություններն Իսրայելի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---