Արևմուտքի նախընտրելի՞ դեմքը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է13 դեկտեմբերի 2011 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Time ամսագրի ընթերցողների մեծ մասը օնլայն հարցման արդյունքում տարվա մարդ են ընտրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա հաղթել է մեծ առավելությամբ: Նրա օգտին քվեարկել է 120 հազար մարդ, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին՝ միայն 74 հազար: Ի՞նչն է ստիպում ժողովրդավարական Արևմուտքին տարվա մարդ ընտրել մի գործչի, որը մինչ օրս էթնիկ զտումներ է անցկացնում երկրի արևելքում: Նրան սատարեցին թուրքերն ու արաբները, որոնց դուր է գալիս վարչապետի վարած արդիականացման կուրսը՝ պահպանելով իսլամական արժեքները, գրում են ԶԼՄ-ները: Վերջին տարում Էրդողանը կարողացավ տնտեսական աճի բարձր ցուցանիշ գրանցել իր երկրում և բարձրացնել Թուրքիայի հեղինակությունն աշխարհում «արաբական գարնանը» գործուն մասնակցության շնորհիվ: Նա ամրապնդեց հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ: Մինչդեռ հայերը, հույներն ու հրեաները ակտիվորեն բողոքի ցույցեր են կազմակերպում Թուրքիայի վարչապետի դեմ: Նրանց ջանքերի շնորհիվ Էրդողանը նաև առաջինն է այն մարդկանց ցուցակում, որոնց չեն ցանկանում տեսնել հանդեսի շապիկին: Կարելի է ասել Էրդողանը «կրկնակի հաղթող է»: …Սակայն, որն է նրա հաղթանակների գինը, եթե հաշվի առնենք, որ երկու հավասարազոր հակադրությունները ի վերջո զրոյի են հավասար, փաստորեն, վարչապետին թողնելով նույն տեղում, որտեղ նա կար: Այն է՝ մի մարդու տեղում, որը փչացրեց հարաբերություններն Իսրայելի, Իրաքի, Սիրիայի հետ, չկարողացավ հարաբերություններ հաստատել Հայաստանի և մի շարք այլ երկրների հետ՝ հանդիսանալով քաղաքական իսլամիզմի վառ ներկայացուցիչ: Գոհար Կարապետյան / PanARMENIAN News Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |