Բելգիական Լյեժի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչություն

PanARMENIAN.Net - Բելգիական Լյեժի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչություն, հաղորդում է Reuters-ը: Հանցագործները ինքնաշեն նռնակներ են նետել Սեն-Լամբեր հրապարակի ավտոբուսային կանգառ և կրակ բացել այնտեղ կանգնած մարդկանց վրա:

Զոհվել են երկու մարդ, ևս տասը վիրավորվել են: Ականատեսները հաղորդում են, որ լսել են ամենաքիչը 4 պայթյուն: Ոստիկանությունը և հրշեջները գնահատել են դեպքի վայրը: Այնտեղ ժամանել են շտապ օգության տասը մեքենա:

Le Soir-ի տվյալներով, ահաբեկչությունն իրականացրել են երեք մարդ: Չհաստատված տվյալներով, ահաբեկչության ընթացքում նրանցից մեկը զոհվել է: Երկրորդին ոստիկանները կարողացել են ձերբակալել: Այժմ նրանք որոնում են 3-րդ հանցագործին: Որոնումն իրականցվում է նաև ոստիկանական ուղղթիռով: Ականատեսները հաղորդում են, որ հարձակվողների մեջ տեսել են մոտավորապես 40 տարեկան տղամարդու:

Ահաբեկչության մասին առաջին տվյալները ստացվել են տեղի ժամանակով 12:30( երևանյան ժամանակով 15:30): Բելգիական Belga ինֆորմացիոն գործակալության տվյալներով, դեպքից մեկ ժամ անց քաղաքի կենտրոնում դեռևս լսվել են կրակոցներ, գրում է Standaard-ը:

Բելգիայի Արտակարգ իրավիճակների կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ առայժմ հատուկ միջոցներ չեն ձեռնարկվել: Նրա խոսքով, այժմ տեղի է ունենում տեղեկատվության հավաքագրում, որի հիման վրա կայացվելու են հետագա որոշումները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---