Քեթրին Էշթոն. Եվրամիությունը հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական միության հանդեպ

Քեթրին Էշթոն. Եվրամիությունը հետաքրքրություն է ցուցաբերում Եվրասիական միության հանդեպ

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Եվրասիական միության ստեղծման գաղափարի հանդեպ: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հաղորդել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: «Հանդիսանալով տարածաշրջանային ինտեգրացիայի օրինակ` մենք, իհարկե, հետաքրքրված ենք այդ առաջարկներով, և ես Մոսկվայում քննարկել եմ այդ հարցը ՌԴ կառավարության փոխնախագահ (Իգոր) Շուվալովի հետ: Կարծում եմ, որ դա կքննարկվի նաև գագաթաժողովում (Բրյուսելում կայանալիք Ռուսաստան-ԵՄ)»,- հայտնել է Էշթոնը:

«Սկզբունքորեն մենք որևէ հակասություն չենք տեսնում: Տարածաշրջանի երկրների և Ռուսաստանի միջև ավելի սերտ համագործակցությունը չի բացառում առավել սերտ կապերը նրանց և ԵՄ միջև»,- նշել է նա:

Էշթոնի խոսքով` շահագրգռված երկրները պետք է իրենք որոշումներ ընդունեն Մաքսային միության, միասնական տնտեսական տարածության և Եվրասիական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:

«Իհարկե, Եվրամիությունը` որպես բոլոր ներգրավված երկրների խոշորագույն առևտրային գործընկեր, շահագրգռված է, որպեսզի իրեն ժամանակին և պատշաճ կերպով տեղեկացնեն մեզ վերաբերող որոշումների մասին… Միաժամանակ մենք շարունակում ենք խորացնել մեր հարաբերությունները թե' Ռուսաստանի, և թե' Ղազախստանի հետ, այդ թվում` համաձայնագրերի կնքման ճանապարհով, որոնք նրանց համար նոր, համապարփակ և ամուր հիմքեր են ստեղծում»,- հավելել է Էշթոնը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---