Չարլզ Լոնսդեյլը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար

Չարլզ Լոնսդեյլը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է ՀՀ առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով, հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը:

Զրույցի ընթցաքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները, առաջիկա ընտրությունների օրինականությունը և թափանցիկությունն ապահովելու միջոցները:

Այս կապակցությամբ դեսպան Լոնսդեյլը տեղեկացրել է նախագահ Տեր-Պետրոսյանին այն մասին, որ ինքը նշանակվել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության առաքելության փոխղեկավար:

Տեր-Պետրոսյանն իր հերթին հաջողություն է մաղթել դեսպանին հետագա աշխատանքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---