Թուրքիան Իրանից բացատրություն է պահանջել ՀՀՊ վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ

Թուրքիան Իրանից բացատրություն է պահանջել ՀՀՊ վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգահարել է իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիին, հաղորդում է Dünya Bülteni-ն:

Դավութօղլուն Սալեհիից բացատրություն է պահանջել Թուրքիայի տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման կապակցությամբ հնչած սպառնալիքների վերաբերյալ:

Հրատարակության համաձայն, Սալեհին նշել է, որ այդ հայտարարություններն անձնական բնույթ են կրում և չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Վերջերս Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հուսեյն Իբրահիմին հայտնել է, որ Իրանը ցանկացած գրոհի դեպքում հարված կհասցնի ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված ՀՀՊ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---