Ռուս փորձագետ. Դժվար թե Բաքուն աջակցի հակաիրանական արշավին կամ պատերազմ սկսի Հայաստանի դեմ

Ռուս փորձագետ. Դժվար թե Բաքուն աջակցի հակաիրանական արշավին կամ պատերազմ սկսի Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - «Երևի թե Ռուսաստանի ՊՆ-ում այժմ շատ զգուշաբար են վերաբերում Բաքվին, որը վերջին երեք տարիների ընթացքում 2 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և գնում է իսրայելական անօդաչու թռչող սարքեր և այլ հետախուզական և տեղագրական առաջատար միջոցներ՝ առաջացնելով Հայաստանի և Թեհրանի օրինական զայրույթը»,- կարծում է Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նա հիշեցրել է, որ Բաքուն մեծացրել է Մոսկվայի վրա ճնշումները՝ պահանջելով զգալիորեն բարձրացնել Գաբալայի ՌԼԿ վարձակալման գները: «Սակայն անգամ հաշվի առնելով Ադրբեջանի և Իրանի միջև վեճերը՝ Կասպից ծովի հարավում նավթային հանքավայրերի համար, դժվար թե հնարավոր լինի վստահորեն պնդել, որ Ադրբեջանը կաջակցի հակաիրանական ռազմական արշավանքին: Քիչ հավանական է նաև այն, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալի Հայաստանի դեմ»,- կարծում է փորձագետը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---