EURO-2012 համար քաղաքային տրանսպորտի նորացման ծրագիրը իրագործվում է միայն Խարկովում և Դոնեցկում![]() 15 դեկտեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - EURO-2012 համար քաղաքային տրանսպորտի նորացման ծրագիրը հաջող իրագործվում է միայն Խարկովում և Դոնեցկում, միաժամանակ Կիևում և Լվովում այն գրեթե խափանվեց: Այդ մասին ասել է Ուկրաինայում Եվրոպայի առաջնության ՈւԵՖԱ մրցաշարի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին: «Խարկովն ու Դոնեցկը պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին: Այստեղ խոսքը գնում է ինչպես մրցաշարի ընթացքում, այնպես էլ դրանից հետո մարդկանց տրանսպորտով ապահովելու մասին: Լվովում և Կիևում այն անհաջողության մատնվեց»,- Լուբկիվսկու խոսքը հաղորդում է podrobnosti.ua: Նա ընդգծել է, որ Լվովում շարժակազմը, որը EURO-2012 հյուրերին տեղափոխելու է օդանավակայանից քաղաքային ենթակառույցներ, կազմում է 40 մեքենա: Համաձայն EURO-2012 հյուրնկալող քաղաքների հասարակական տրանսպորտի նորացման ծրագրի, պլանավորվում էր գնել ավելի քան 2 հազար միավոր տրոլեյբուս և ավտոբուս Կիևի, Լվովի, Դոնեցկի և Խարկովի համար, սակայն այս ծրագիրը դանդաղ տեմպերով է ընթանում, իսկ դրանք չեն համապատասխանում առաջնության անցկացման նախապատրաստական ժամկետներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |