Միջազգային քրեական դատարանը Մուամար Քադդաֆիի սպանությունը գնահատել է որպես ռազմական հանցագործություն![]() 16 դեկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ-ն, կարող է որակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահը որպես ռազմական հանցագործություն, քանի որ այդ մասին ՛՛կան լուրջ կասկածներ՛՛, պնդում է գերագույն դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Մուամար Քադդաֆին, ով Լիբիայում իշխել է 42տարի, հոկտեմբերին մահացել էր իր ՛՛փոքր հայրենիքի՛՛ շրջաններից մեկում՝ Սիրտ քաղաքում: Նա սպանվել էր իրեն գերեվարած ԱԱԽ կողմնակիցների կողմից: Քադդաֆի հետ զոհվել է նաև նրա որդի Մուաթասեմը, ինչպես նաև Լիբիայի նախկին պաշտպանության նախարարը: ՛՛Մուամար Քադդաֆիի մահը խնդիր է, որը պետք է պարզաբանվի, քանի որ կան լուրջ կասկածներ, որ այն ռազմական հանցագործություն է՛՛,-ասել է Լուիս Մորենո-Օկամպոն: Դատախազը նաև հաղորդել է, որ Լիբիայի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին՝ ԱԱԽ, նամակ է ուղարկվել, որտեղ առաջարկվել է հետաքննել բոլոր ենթադրյալ ռազմական հանցագործությունները, այդ թվում նաև, հանարավոր է, ԱԱԽ-ի կողմից իրակացվածները: Լիբիայի զինվորական ընդվզումները Քադդաֆիի ռեժիմի դեմ, շարունակվում էին մոտավորապես ինը ամիս: Կառավարության և ընդդիմության հակամարտության ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, մեծ վնաս է հասցվել այդ նավթարդյունաբերող երկրի տնտեսությանը: Այստեղ իշխանության են եկել ԱԱԽ-ի ընդդիմադիրներ ներկայացուցիչները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |