Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան գոհ է 2011թ. իր աշխատանքից![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ամփոփել է 2011թ. արդյունքները: Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանն ընդգծել է, որ նրանք անց են կացրել շուրջ 40 միջոցառում: «2012թ. մեր հավաքականները հանդես կգան երեք խոշոր մրցաշարերում: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր թիմերը հաջող հանդես գան ու անհրաժեշտ փորձ հավաքեն»,-Գրիգորյանին է մեջբերում Հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայաստանում է գտնվում Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Հելմուտ Մարտինը, որը Երևանում, Աբովյանում ու Վանաձորում սեմինար է անցկացրել «Հանդբոլը դպրոցում» թեմայով: Ֆեդերացիան բավարար է գնահատել իր աշխատանքը:- Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |