ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ28 նոյեմբերի 2003 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) պատրաստ է ահաբեկչություններ իրականացնել Հայաստանում, միայն թե աշխարհը ճանաչի Հայաստանին որպես «զավթող»: Նման հայտարարությամբ նախօրեին Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ հավաքված պիկետավորների առջեւ հանդես է եկել ՂԱԿ-ի փոխնախագահ Բարաթ Իմանին: Հիշեցնենք, որ ՂԱԿ-ը Ադրբեջանի մայրաքաղաքում չթույլատրված բողոքի ցույցեր է անցկացնում տարբեր երկրների դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների գրասենյակների առջեւ: «Թող աշխարհն իմանա, որ ադրբեջանական ժողովրդի համբերությունը սպառվում է: Եթե պետք լինի, մենք ահաբեկչություններ կիրականացնենք Հայաստանում: Կորչեն այն պետությունների դիվանագիտական առաքելությունները, որոնք Ադրբեջանի նկատմամբ կիրառում են «երկակի ստանդարտների քաղաքականություն»,- հայտարարել է Բ. Իմանին: Պիկետավորների կազմած բանաձեւում աշխարհի գերտերություններից պահանջվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարց բարձրացնել` Հայաստանին որպես «զավթող» ճանաչելու եւ նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին: «Դրա համար մենք կձեռնարկենք բողոքի տարբեր ձեւեր: Եվ վաղը, երբ կսկսեն կիրառվել այդ ծայրահեղ միջոցները, տեղի ունեցածի համար պատասխանատվությունը կընկնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ անդամ-երկրների ուսերին»,- Բաքվի «Զերկալո» թերթին հայտարարել է ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նագին: Նշենք, որ ՂԱԿ-ն այսօր պիկետ է կազմակերպում Ֆրանսիայի դեսպանատան եւ ՄԱԿ-ի Բաքվի գրասենյակի առջեւ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |