ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է, որպեսզի Օբաման սերտ տազմական համագործակցություն հաստատի Վրաստանի հետ

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է, որպեսզի Օբաման սերտ տազմական համագործակցություն հաստատի Վրաստանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Վրաստանի հետ` Թբիլիսիին ամերիկյան սպառազինության վաճառք ենթադրող ավելի սերտ ռազմական հարաբերությունների հաստատման օգտին: Համապատասխան դրույթը ներառվել է 2012 ֆինանսական տարվա Պենտագոնի բյուջեի մասին օրինագծում, որը հաստատվել է Սենատի կողմից: Ավելի վաղ այն հավանության էր արժանացել նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: Փաստաթուղթն ուղղվել է Բարաք Օբամայի կողմից ստորագրվելու:

Ինչպես նշվում է օրինագծի 1244 հոդվածում, «փաստաթուղթը ստորագրելուց ոչ ուշ, քան 90 օր անց նախագահը պետք է մշակի և Կոնգրեսում ներկայացնի ԱՄՆ և Վրաստանի միջև ռազմական համագործակցության կարգավորման ծրագիրը` ներառյալ պաշտպանական սպառազինության վաճառքը»:

Բացի այդ, Կոնգրեսի անդամները կուզենային, որպեսզի Օբամայի վարչակազմը համոզի «ՆԱՏՕ-ի մյուս անդամներին և Ալյանսին միանալու հավակնորդ երկրներին` վերականգնել և ավելացնել ռազմական տեխնիկայի և ունեցվածքի վաճառքն ու ռազմական ծառայությունների մատուցումը Վրաստանին` վերջինիս հետ ռազմական հարաբերությունների և համագործակցության խորացման ուղղությամբ ՆԱՏՕ-ի ավելի լայն ջանքերի շրջանակում»:

Սենատում նման դրույթն օրինագծի մեջ ընդգրկելու նախաձեռնողը հանրապետական Ջոն ՄակՔեյնն էր, որը բազմիցս հայտարարել է, որ Վրաստանին ամերիկյան զենքն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար: Կոնգրեսի Ստորին պալատում նրան ակտիվորեն աջակցում էր, մասնավորապես, հանրապետական Մայքլ Թերները, որը հարցադրում էր կատարում, թե «ինչպես կարելի է չվաճառել պաշտպանական զենք մի երկրին, որի զինվորները Աֆղանստանում մեջք մեջքի մարտնչում են ամերիկացիների հետ»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---