Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԱԱ առաջին տուրում վստահորեն հաղթել է Հունաստանին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԱԱ առաջին տուրում վստահորեն հաղթել է Հունաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել աշխարհի թիմային առաջնությունում, որն անցնում է թուրքական Մարդին քաղաքում: Հայ շախմատիստուհիները հաղթեցին Հունաստանի հավաքականին 4:0 հաշվով: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան ու Նելլի Աղինյանը:

Երկրորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող հայկական թիմի մրցակիցը կլինի Վրաստանը: Առաջին տուրում վրաց շախմատիստուհիները 4:0 հաշվով հաղթեցին ՀԱՀ թիմին:

Այս տուրում Ուկրաինան կխաղա Ռուսաստանի հետ, Հունաստանը՝ Վիետնամի, Չինաստանը կհանդիպի ՀԱՀ հետ, իսկ Հնդկաստանը՝ Թուրքիայի:

Պարտիաները տեղի կունենան դեկտեմբերի 18-22 և 24-27-ին 9 տուրից բաղկացած շրջանային համակարգով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---