ՀԹԳՄ աջակցությամբ 2 տարվա ընթացքում բեմադրվել են երիտասարդ ռեժիսորների 15 ներկայացումներ

ՀԹԳՄ աջակցությամբ 2 տարվա ընթացքում բեմադրվել են երիտասարդ ռեժիսորների 15 ներկայացումներ

PanARMENIAN.Net - Անցած երկու տարիների ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) աջակցությամբ 15 երիտասարդ թատերական ռեժիսորներ բեմադրել են ներկայացումներ: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, դա միության գլխավոր ռազմավարությունն է` օգնել երիտասարդ ռեժիսորներին: Այդ ներկայացումների թվին են պատկանում Ցոլակ Մլքե–Գալստյանի «Կոմիտասի 10 պատվիրանները», Հասմիկ Վերդյանի «Սևիլուհին», Նարեկ Ներսիսյանի «Լյուսիեն Լյուկ» և այլն: Նախագահի կարծիքով մեր երկրում երիտասարդ ռեժիսորների 5 բեմադրություն ներկայացնելը արդեն լավ թիվ է:

Ղազանչյանը հատուկ նշեց նաև 8 երիտասարդների Մոսկվայի Չեխովյան փառատոն գործուղելու փաստը, քանի որ նրանցից 4-ին միությունը գործուղել է սեփական միջոցներով:

Ղազանչյանը կարևորեց նաև օրերս ավարտված Երիտասարդ ռեժիսորների փառատոնը, որին մասնակցեցին 9 ռեժիսորներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---