Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց ՀԹԳՄ նախագահ

Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց ՀԹԳՄ նախագահ

PanARMENIAN.Net - Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ: Ընտրությունը կայացավ այսօր` դեկտեմբերի 19-ին ՀԹԳՄ 14-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունենում 2 տարին մեկ: Քվեարկությունն անցավ բաց, և Ղազանչյանն ընտրվեց միաձայն: Համագումարի ընթացքում ընտրվեց նաև 51 հոգուց բաղկացած վարչության կազմը: Համագումարին գրանցված էր 147 մարդ, ներկա էին 116-ը:

Հակոբ Ղազանչյանը միությունը ղեկավարում է 2007 թ-ից: Նա հանդիսանում է նաև Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---