Դեկտեմբերի 30 Երևանում կկայանա «Ֆանտոմ» ֆիլմի պրեմիերան

Դեկտեմբերի 30 Երևանում կկայանա «Ֆանտոմ» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 30 Երևանում`«Մոսկվա» կինոթատրոնում, կկայանա «Ֆանտոմ» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել կինոթատրոնում: «Ֆանտոմը»` օրիգինալում «Ամենամութ ժամը»(անգլ. The Darkest Hour), 3D ձևաչափի գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որի ռեժիսորն է Քրիս Գորակը և պրոդյուսերն է Թիմուր Բեկմամբետովը: Հարկ է նշել, որ համաշխարհային պրեմիերան ծրագրվում է դեկտեմբերի 23-ին:

Ֆիլմի սյուժեն է. ֆիլմը պատմում է ամերիկացի զբոսաշրջուհու մասին, ով իր համաքաղաքացիների հետ հայտնվել է Մոսկվայում այն պահին, երբ այլմոլորակայինները հարձակվել են Ռուսաստանի մայրաքաղաքի վրա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---