Ճապոնիան զգուշացնում է ԱՄՆ-ին. Տոկիոն չի հրաժարվի իրանական նավթի ներկրումից20 դեկտեմբերի 2011 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան չի հրաժարվի իրանական նավթի ներկրումից: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցում Գեմբան նշել է, որ հում նավթի ներկրման դադարեցումն Իրանից սպառնալիքի տակ կդնի համաշխարհային տնտեսությունը, հայտնում է PressTV-ին: «Իրանից նավթի ներկրման արգելքը զգալի ազդեցություն կունենա Ճապոնիայի տնտեսության վրա»,-նշել է Գեմբան: Ճապոնիայի ԱԳ նախարարը բացասական վերաբերմունք է հայտնել Իրանի ԿԲ դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |