Ֆրանսիական հյուրանոցը թույլ չի տվել թուրքերին հակահայկական խորհրդաժողով անցկացնել

Ֆրանսիական հյուրանոցը թույլ չի տվել թուրքերին հակահայկական խորհրդաժողով անցկացնել

PanARMENIAN.Net - Փարիզի Le Grand Hotel-ը հրաժարվել է տարածք տրամադրել թուրք գործարարների պատվիրակությանը, որոնք մտադիր էին խորհրդաժողով անցկացնել՝ քննարկելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Հյուրանոցի ղեկավարությունը վերջին պահին վերադարձրել է գումարը թուրք գործարարներին՝ հայտնելով, որ հյուրանոցը գերծանրաբեռնված է, հայտնում է HaberTurk-ը: Ըստ պարբերականի, ֆրանսիական հյուրանոցը չի ցանկացել հետագայում խնդիրներ ունենալ, ուստի մերժել է խորհրդաժողով անցկացնելու հարցում:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով այդ փաստը ժխտելու համար սահմանվում է պատիժ 1 տարի ազատազրկման և 45 հազար եվրո տուգանքի չափով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---