Օպերայի և բալետի թատրոնի բալետային կազմը, հավանաբար, Եվրոպայում հյուրախաղեր կունենա![]() PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային կազմը հավանաբար 2012 թ-ին երկամսյա հյուրախաղերով հանդես կգա եվրոպական երկրներում: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի ղեկավար Կամո Հովհաննիսյանը, հրավիրող կողմը Ֆրանսիան է, բայց այդ երկրով չեն սահմանափակվելու հյուրախաղերը: Նրանք հանդես կգան նաև Ֆրանսիայի հարևան երկրներում: Հովհաննիսյանը նշեց, որ թատրոնի պարողները սովոր չեն նման ծանրաբեռնվածությամբ աշխատելուն, փոխարինող պարողների խնդիր էլ կա: Այդ պատճառով թատրոնը Կրասնոդարից կհրավիրի բալետի պարողների: Բացի դրանից, ղեկավարի խոսքով վերանորոգման պատճառով թատրոնը չի գործելու, և այդ ընթացքում նրանք զբաղված կլինեն հյուրախաղերով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |