Մոկսվայում ՀԱՊԿ անդամ պետությունները 23 փաստաթուղթ են ստորագրել

Մոկսվայում ՀԱՊԿ անդամ պետությունները 23 փաստաթուղթ են ստորագրել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նստաշրջանը մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

ՀԱՊԿ-ում նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին:

Տեղի է ունեցել նաև համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրվել է թվով 23 փաստաթուղթ, որոնք միտված են հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը, կազմակերպության ներուժի մեծացմանը, ռազմական ու ռազմա-տնտեսական համագործակցության խորացմանը:

Նստաշրջանում կարևոր որոշումներ են ընդունվել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հատուկ ստորաբաժանումների վերազինման, տեղեկատվական անվտանգության ապահովման համակարգի ձևավորման, թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարի, Աֆղանստանի տարածքից եկող սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդելու ընդհանուր միջոցառումների վերաբերյալ:

Փոփոխություններ են կատարվել ՀԱՊԿ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով ավելի նպաստել կազմակերպության ներքին ինստիտուցիոնալ ամրապնդմանը: Ընդունվել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20-ամյակը և ՀԱՊԿ հիմնադրման 10-ամյակը 2012թ. նշելու միջոցառումների ծրագիրը:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների նիստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---