2011թ. ամենաակտիվն ու արդյունավետն էր ՀԱԿ-ի համար, վստահեցնում է Լևոն Զուրաբյանը21 դեկտեմբերի 2011 - 16:12 AMT PanARMENIAN.Net - 2011թ. ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համար ամենաակտիվն ու արդյունավետն էր, վստահ է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Մենք 22 հանրապետական նշանակության միջոցառում ենք անցկացրել, ներառյալ հանրահավաքները, երթերը և 8-օրյա շուրջօրյա նստացույցը»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ին հաջողվեց վերականգնել ժողովների ու երթերի ազատության իրավունքը, այդ թվում նաև Ազատության հրապարակում, հրապարակայնորեն ներկայացնել նախագահ Սերժ Սարգսյանի ու խորհրդարանի ոչ լեգիտիմության քաղաքական և իրավական հիմքերը: «Նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես սակարկության առարկա»,-ասել է նա: Զուրաբյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ին հաջողվեց ստիպել իշխանություններին քաղաքական երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Ընդ որում այդ ձախողման մեղքը նա ամբողջությամբ բարդեց իշխանությունների վրա, որոնք, ըստ նրա, զիջումների չգնացին երկրում ժողովրդավարության հաստատման համար: Այդ առնչությամբ նա որպես Կոնգրեսի ամենամեծ անհաջողություն անցնող տարում Զուրաբյանը նշել է այն, որ «ՀԱԿ-ին չհաջողվեց լեգիտիմ իշխանություն ձևավորել երկրում»: «Դա պետք է դառնար 2011թ. ամենագլխավոր նվաճումը, սակայն, այն դարձավ ամենամեծ անհաջողությունը»,-հավելել է Զուրաբյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |