Սիդնի Քրոսբին նշանակվել է Ինսբրուքի ձմեռային առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի դեսպան22 դեկտեմբերի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի կանադացի հոկեիստ Սիդնի Քրոսբին նշանակվել է Ինսբրուքի առաջին պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերի դեսպան, որոնք կկայանան 2012թ ապրիլի 13-22 ավստրիական Ինսբրուքում: «Շատ կարևոր է, որ երիտասարդ մարզիկները աջակցություն ստանան սպորտով զբաղվելու առաջին տարիներից: Միշտ էլ փորձել եմ այլ ատլետների համար օրինակ ծառայել, այդ պատճառով հույս ունեմ, որ իմ ներդրումը երիտասարդական Օլիմպիական խաղերում կներշնչի և կմոտիվացնի երիտասարդներին նոր հաղթանակների և բարձր ցուցանիշների»,- Քրոսբին խոսքը փոխանցում է sportbox.ru-ն: Քրոսբին կընդգրկվի դեսպանների ցուցակում հարավկորեացի գեղասահորդուհի Կիմ Ենի, ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոննի և ավստրիացի Բենջամին Ռայխի, ինչպես նաև ֆրանսիացի ֆրիսթայլիստ Քեվին Ռոլլանի հետ միասին: Ինսբրուքում կխաղարկվեն 15 մարզաձևերի 63 կոմպլեկտ մրցանակներ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |