Այվազովսկու կտավը MacDougall-ում դեկտեմբերին ամենաթանկ վաճառվածներից է22 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Անտիկ պոետները լուսնկային Հին Հունաստանում» կտավը Լոնդոնի MacDougall ռուսական արվեստի աճուրդի կենտրոնում դեկտեմբերի ամսվա ամենաթանկ վաճառված կտավների շարքում է: Ինչպես հայտնում է աճուրդի տան կայքը, կտավը վաճառվել է 781.660 անգլիական ֆունտ ստեռլինգով (906.726 եվրո): Հովհաննես Այվազովսկին (Հովհաննես Գայվազյան) ծնվել է 1817թ-ի հուլիսի 17-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում: Հայրը` Կոնստանտինը եղել է վաճառական, ով Լեհաստանի հյուսիս էր տեղափոխվել Արևմտյան Հայաստանից: Մայրը` Հռիփսիմեն եղել է դերձակ: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև Սիմֆերոպոլի գիմնազիայում: Ավարտել է Պետերբուրգի Վորոբյովի անվան գեղարվեստի ակադեմիայի բնանկարի բաժինը: Առաջին ցուցահանդեսները ցուցադրվել են հենց այդ ակադեմիայում: Բազմիցս եղել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում, քանի որ նրա եղբայրը` Գաբրիելը եղել է Մխիթարյան միաբանության անդամ: Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել եվրոպական քաղաքներում: «Ծովը իմ կյանքն է» ասում էր նկարիչը: Զբաղվել է բարեգործությամբ: Նրա երկրորդ կինը` Աննա Բուռնազյանը ավելի է մոտեցրել նրան հայ ազգի հետ: 1890-ական թվականների Համիդյան կոտորածները նրա վրա շատ ծանր են ազդում: Այդ ազդեցության տակ նա նկարում է «Հայերի կոտորածը Տրապիզոնում», «Հայերին կենդանի նետում են ծովը» և այլն: Նա նաև օգնել է հայ գաղթականներին: Այվազովսկին մահացել է 1900 թ-ի ապրիլի 19-ին և թաղվել է հարազատ քաղաքի Սբ. Սարգիս եկեղեցու բակում: Վերջին անգամ իր կենդանության օրոք ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում: Իր վերջին նկարն է «Բայրոնի ժամանումը Սբ. Ղազար կղզի»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |