Ռիշար Մալյե.Մենք կոչ ենք անում Թուրքիային ներողություն խնդրել իրականացրած ոճրագործությունների համար![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռիշար Մալյեն կոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել իրականացրած ոճրագործությունների համար, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության համար: Այդ մասին պատգամավորը հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում: «Բազմաթիվ երկրներ ներողություն են խնդրում այլ երկրներից իրականացրածի` օկուպացիայի, հանցագործությունների և այլնի, համար»,-ընդգծել է նա` հավելելով, որ «մենք, ի վերջո, հայ ազգի նկատմամբ կցուցաբերենք արդարամտություն»: Մինչդեռ ԱԺ պատգամավոր Պասկալ Կրոզոնը հայտարարել է, որ օրինագիծը համարվում է Ֆրանսիայի` ռասիզմի ցանկացած դրսևորման դեմ պայքարին ուղղված աշխատանք. «Մենք պայքարում ենք պատմության աղավաղման դեմ»: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |