Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում դեսպանի պաշտոնում

Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հույս ունի, որ ԱՄՆ Սենատը կհաստատի իր թեկնածությունը Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է day.az-ը:

«Ամերիկայում մարդկանց համար շատ դժվար է հասկանալ այստեղի իրադրությունը: Հուսով եմ, որ նրանք, ովքեր հանդես են գալիս իմ թեկնածության դեմ, կվերլուծեն իրավիճակն ու օբյեկտիվ որոշում կկայացնեն»,- ասել է Բրայզան:

Նրա խոսքով` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ինքը երբեք ոչ օբյեկտիվ դիրքորոշում չի զբաղեցրել, ուստիև չի հասկանում, թե ինչու են հայերը հանդես գալիս Ադրբեջանում իր դեսպան նշանակվելու դեմ:

Դեկտեմբերի վերջին Բրայզան ավարտում է իր առաքելությունն Ադրբեջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---