Իրաքի փոխվարչապետը մեղադրել է վարչապետին Բաղդադում տեդի ունեցած պայթյունների մեջ23 դեկտեմբերի 2011 - 09:44 AMT PanARMENIAN.Net - Իրաքի փոխվարչապետ Տարիկ Հաշեմին Բաղդադում տեղի ունեցած պայթյունների համար մեղքը բարդել է երկրի վարչապետ Նուրի Մալիկիի վրա: Ըստ Հաշեմիի, որին ձերբակալություն է սպառնում ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ, վարչապետ Մալիկին պետք է կենտրոնանար երկրի անվտանգության ապահովման վրա, ոչ թե «հայրենասեր քաղաքական գործիչների հետապնդումների»: «Պատասխանատվությունը դրա համար կրում է Մալիկին: Նա ազգային ճգնաժամ հրահրեց, որը դժվար է վերահսկել»,-հայտարարել է Հաշեմին: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 68 մարդ, շուրջ 200 վիրավորվել է: Վերլուծաբանները խոսում են սունիների և շիաների միջև կրոնական դիմակայության վերսկսման մասին Իրաքում: Մալիկին շիա է, նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը, այն դեպքում, երբ Հաշեմին սունի է: Երկի ՆԳՆ-ն Հաշեմիին ձերբակալելու թույլտվություն է տվել Իրաքից ամերիկյան զորքերի վերջին ստորաբաժանումների դուրսբերումից հետո: Նրան մեղադրում են ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ: Ինքը ժխտում է իր մեղքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |