Եվրոպայի հայերի համագումար. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումն արդարության հաղթանակն է![]() 23 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի համագումարը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: ԵՀՀ-ն նաև երախտագիտություն է հայտնել օրինագծի նախաձեռնողներին և հեղինակներին կատարած աշխատանքի համար: «Սա վճռական քայլ էր ֆրանսիական իշխանությունների կողմից: Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը արդարության հաղթանակն է»,-ասվում է ԵՀՀ հաղորդագրությունում: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բոյերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |