Տիգրան Սարգսյան. Մեր նպատակն է ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը23 դեկտեմբերի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր վարել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալսարանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար: Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը և բուհի 2012 թվականի բյուջեն: Վարչապետ Սարգսյանը կարևորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը թիրախավորված է: «Մեր նպատակն է մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միջազգային հավաստագրում` համագործակցելով նաև եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն բուհի զարգացմանն ուղղված միջոցառումները: Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |