Հռոմի պապը դատապարտել է կոմերցիոն մոտեցումը Սուրբ Ծնունդին![]() 25 դեկտեմբերի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհի կաթոլիկներն ու բողոքականները նշում են Քրիստոսի Ծնունդը: Նախօրեին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը ծննդյան պատարագ է մատուցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, հաղորդում է Pravda.ru-ն: Հավատացյալների բազմահազարանոց ամբոխի առջև Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտնվել է հատուկ պլատֆորմի վրա: Պատարագը մեկնարկել է տեղական ժամանակով 22:00-ին, այլ ոչ թե կեսգիշերին, ինչպես դա արվում էր նախկինում: Նման փոփոխությունը կատարվել է նրա համար, որպեսզի Սրբազանը կարողանա հանգստանալ նախքան դեկտեմբերի 25-ին նշանակված միջոցառումները: Ամբողջ գիշեր կատարվող Աստվածային պատարագի ժամանակ Հռոմի պապն իր քարոզում դատապարտել է կոմերցիոն մոտեցումը Սուրբ Ծնունդին: «Այսօր Սուրբ Ծնունդը կոմերցիոն տոն է դարձել: Փայլող կրակները կոծկում են Ծննդյան իրական իմաստը: Խնդրենք մեր Աստծուն, որպեսզի նա օգնի մեզ տեսնել ճշմարտությունը, որը թաքնված է Ծննդյան մակերեսային փայլի ներքո և գտնել իսկական ուրախությունը»,- հայտնել է Բենեդիկտոս XVI-ը՝ հիշեցնելով, որ Հիսուսը մեզ հնազանդության և պարզության կոչ է անում: Կեսօրին Հռոմի պապը «Urbi et Orbi» («Քաղաքին և Աշխարհին») ավանդական ծննդյան ուղերձով հանդես է եկել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածների առջև և շնորհավորել ամբողջ աշխարհի կաթոլիկներին Քրիստոսի Ծննդյան տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձները, մասնավորապես, ուղղված էին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին II-ին, Անգլիկանական եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսին, Ֆինլանդիայի Ավետարանա-Լյութերական եկեղեցու առաջնորդ Քարի Մյաքինենին, Գերմանիայում Ավետարանական եկեղեցու առաջնորդ Նիկոլաուս Շնայդերին և այլոց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |