Վիգեն Ավետիսը հուսով է, որ 2012 թ-ին չի իրականանա մայաների կանխատեսումը

Վիգեն Ավետիսը հուսով է, որ 2012 թ-ին չի իրականանա մայաների կանխատեսումը

PanARMENIAN.Net - Իտալիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսը ակնկալում է, որ 2012 թ-ին չի իրականանա մայաների աշխարհի վերջի մասին կանխատեսումները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ 2011թ-ը խաղաղ և ստեղծագործական էր իր համար: Իտալիայում բացվեց իր համար ամենանշանակալից մարմարե քանդակը, Շուշիում կազմակերպվեց քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը, Ֆլորենցիայում բացվեց իր անհատական ցուցահանդեսը:

Բացի վերը նշված ակնկալիքներից, Ավետիսը 2012-ին ակնկալում է Շուշիում շարունակել քանդակի սիմպոզիումը, Երևանում կերտել Կարեն Դեմիրճյանի արձանը: Եկող տարի Կանադայի Տորոնտո քաղաքում կբացվի իր ստեղծած հուշարձանը: Ավետիսը, ով Երևան է եկել Ամանորը դիմավորելու համար, ասում է, որ հիմա հապաղելու և արկածախնդրության ժամանակներ չեն. «Իմ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, խորիմացություն և ճկունություն` հիմնված ազգային արժեքների վրա: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---