Իրանական նախարար. Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի

Իրանական նախարար. Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի

PanARMENIAN.Net - Իրանն ընդունակ է հակահարված տալ ԱՄՆ-ի կողմից ցանկացած պոտենցիալ հարվածի: Այդ մասին հայտարարել է իրանական պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, ընդգծելով, որ իր երկրի զորքերը կարող են կիրառել հետախուզական անօդաչու ինքնաթիռներ և արտացոլել կիբերհարվածները:

Նախարարն ընդգծել է, որ Իրանի բանակը շարունակում է սպառազինություն և իրականացնել է իր առջև դրած խնդիրները, չնայած դժվար հանգամանքների և միջազգային հանրության կողմից Թեհրանի դեմ ընդունված նոր դաժան պատժամիջոցների:

Վահիդիի խոսքով, իրանցի գիտնականները ձգտելու են պաշտպանության ոլորտում նոր տեխնոլոգիական առաջընթացների և նոր մտահաղացումների ներդրման, հաղորդում է Ւնտերֆաքսը:

Բացի այդ, նախարարը քննադատել է ՄԱԿ-ին նրա համար, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի արձագանքում ամերիկյան հետախուզական օդանավերի` Իրանի օդային տարածքը խախտելու փաստին: Նրա կարծիքով, դրանով Վաշինգտոնը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---