Գերմանական լրագիր. Շատ թուրքեր պատրաստ են միանալ ԵՄ, իսկ Էրդողանի կառավարությունը` ոչ

Գերմանական լրագիր. Շատ թուրքեր պատրաստ են միանալ ԵՄ, իսկ Էրդողանի կառավարությունը` ոչ

PanARMENIAN.Net - « Շատ թուրքեր պատրաստ են միանալ Եվրամիությանը, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը` ոչ»,-գրում է գերմանական Süddeutsche Zeitung լրագիրը:

Հոդվածի հեղինակի կարծիքով, Անկարայի անսանձ սպառնալիքները Ֆրանսիայի հասցեին, որը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնոց օրինագիծ է ընդունել, թեթև պատկերավում են տալիս այն մասին, թե ինչ կարող է նա անել, եթե դառնա ԵՄ անդամ: «Թուրքիան Եվրամիությունը կվերածի սեփական ազգայնականության գերիի: Երկիրը, որը հրաժարվում է վերաիմաստավորել իր պատմությունը, նման է պայթյունավտանգ սարքի»,-ընդգծում է գերմանական հրատարակչությունը:

Թուրքիային քննադատելը, գրում է թերթը, դեռ չի նշանակում գովել Ֆրանսիային` ցեղասպանությունը ժխտող իր օրենքի համար. «Նա թունավորում է հարաբերությունները կարևոր գործընկերոջ հետ այն պահին, երբ Սիրիայում կրակոցներ են որոտում, Իրանը բորբոքում է կրքերը, Աֆղանստանը երերում է և շտապ կարիք կա Թուրքիայի օգնության` որպես կայունավնող գործոնի: Չի կարելի խախտել մարդկանց իրավունքները հանուն աշխարհաքաղաքական հաշվարկների, սակայն կարելի է հետաքրքրվել փարիզյան խորհրդարանականներից` ինչու են նրանք ընդունել օրենքը, որը քննարկվում է վերջին տասնամյակների ընթացքում, հենց հիմա:

Պատասխանն այսպեսին է` նախընտրական պայքար: Պահպանողականներն ու սոցիալիստները պայքարում են ֆրանսահայերի ընտրաձայների համար»,-հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---