Հունվարի 25-26 Բաքվում կկայանա «Եվրատեսիլ-2012» մրցույթի վիճակահանությունը

Հունվարի 25-26 Բաքվում կկայանա «Եվրատեսիլ-2012» մրցույթի վիճակահանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 25-26 Բաքվում կկայանա «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի վիճակահանությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործայալությունը: Վիճակահանության արդյունքում կհաստատվի, թե հայտավորված երկրներից որոնք են ելույթ ունենալու մայիսի 22-ի, և որոնք մայիսի 24-ի կիսաեզրափակիչներում: Մինչ այդ կկազմվի «ESC-2012» մասնակից երկրների ցուցակը:

Ամեն տարի վիճակահանությանը մասնակցում են մրցույթի մասնակից եկրների պատվիրակությունների ղեկավարները: Այդ գործընթացը կարելի է դիտել «Eurovision.tv» և որոշ հեռուստաալիքների ուղիղ եթերով: Երկրների հերթականության համարները հայտնի կդառնան հերթական վիճակահանությունից հետո, որը կկայանա որոշ ժամանակ անց: «Եվրատեսիլ-2012» կիսաեզրափակիչները ծրագրվում է իրականացնել մայիսի 22-24, իսկ եզրափակիչը` մայիսի 26-ինՙ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---