Թուրք ոստիկաններին արգելել են այցելել սոցկակքեր

Թուրք ոստիկաններին արգելել են այցելել սոցկակքեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկաններին արգելել են այցելել հանրահայտ սոցկակքեր և միկրոբլոգեր, մասնավորապես` Facebook:

Թուրքիայի գլխավոր ոստիկանական վարչությունն ուսումնասիրել է այն կայքերը, որոնք այցելում են 6 հազար ոստիկաններ:

Մոնիթորինգի արդյունքում որոշում է կայացվել սահմանափակել ոստիկանների մուտքը սոցկայքեր, քանի որ պարզվել էր, որ մեկ օրվա ընթացքում սոցիալական և այլ կայքերում իրականացվել է մկնիկի 6 մլն սեղմում:

Այս որոշումը կայացվել է սոցիալական կայքերում գաղտի ինֆորմացիայի տարածման կանխարգելման հիմնավորմամբ: Նշվում է, որ ոստիկանները կարող են մտնել Facebook և այլ արգելված կայքեր ոչ աշխատանքային ժամերի, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղելով արտասահմանյանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---