Իրան՚. Իսրայելի հարձակումը Իրանի վրա հավասարազոր է ինքնասպանության

Իրան՚. Իսրայելի հարձակումը Իրանի վրա հավասարազոր է ինքնասպանության

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Իրանի վրա հավասարազոր է ինքնասպանության, հաղորդում է «IRNA» գործակալությունը:

Վահիդիի խոսքով, սիոնիստական ռեժիմը լիարժեքորեն մեկուսացված է և չի հարձակվի Իրանի վրա: «Իրանի պատասխան հարվածը կլինի այնքան կործանարար, որ ռեժիմի գոյությունը հարցականի տակ կդրվի»,-հայտարարել է նա:

Նախարարը պնդում է, որ Իսլամական Հանրապետությունը ունակ է ինքնուրույն մշակել ամենանոր սպառազինությունը, ինչպես նաև բավականին զարգացել է անվտանգության ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---